
Նինոծմինդա քաղաքի Պուշկին և Սպանդարյան փողոցներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Տվյալ ճանապարհահատվածները երկար ժամանակ գտնվում էին անմխիթար վիճակում, և դա էլ հանգեցրել է բազմաթիվ մեքենաների վնասվելուն։
NOR-ը բազմիցս իր հրապարակումներում անդրադարձել է Նինոծմինդայի ճանապարհների վիճակին՝ բարձրաձայնելով նաև Պուշկին և Սպանդարյան փողոցների խնդիրների մասին։ Ճանապարհներին այդ վիճակը առաջացել էր ջրագծերի փոփոխման պատճառով։
Օրերս վերոնշյալ փողոներում սկսվել էին ճանապարհի քանդման և նախապատրաստական աշխատանքները, իսկ արդեն երեկ՝ օգոստոսի 26-ին, Պուշկինի թաղամասում ճանապարհն ասֆալտապատվեց։

NOR ռադիոկայանի լրագրողները զրույց ունեցան Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ։ Քաղաքապետի խոսքով՝ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն իրականացնում է «Ջավախավտոգզա» ընկերությունը։ Մրցույթի ընդհանուր արժեքը կազմում է 700 000 լարի։
Անիվարդ Մոսոյանը ևս նշեց ճանապարհների քանդվելու պատճառների մասին և հիմնական խնդիրներից մեկը ասաց կենտրոնական հատվածներում գործող շինարարական խանութների սպասարկումը։ Նրա խոսքով՝ խանութներ հաճախ են մոտենում մեծ բեռնատարներ, դատարկում են բեռը խանութներում ինչի հետևանքով ճանապարհների ծանրաբեռնվածությունը մեծանում է, և դրանց վնասվելու հավանականությունը՝ նույնպես։
Նինոծմինդայի ճանապարհները մնում են խնդրահարույց
Նինոծմինդայի ճանապարհներն էլ ավելի են քայքայվել

