Դեղորայք 1 լարիով. Սամցխե-Ջավախքում ով կարող է օգտվել ծրագրից

Դեղորայք 1 լարիով. Սամցխե-Ջավախքում ով կարող է օգտվել ծրագրից

2017 թվականի հուլիսի 1-ից Վրաստանում գործում է «Քրոնիկ հիվանդությունների բուժման ապահովման» ծրագիրը: Այն վերաբերում է շաքարախտի, սրտանոթային, վահանագեղձի և թոքերի քրոնիկական հիվանդությունների դեղամիջոցներին: Պահանջվող չափանիշներին համապատասխանող անձը դեղեր գնելիս վճարում է ոչ ավելի, քան 1 լարի:

  • Ծրագրից օգտվել կարող է այն անձը, ում վարկանիշային միավորը չի գերազանցում 100,000-ը;
  • Թոշակառուն,
  • Սահմանափակ ունակությունների տեր անձը,
  • Պարկինսոնի հիվանդություն կամ էպիլեպսիա ունեցող անձը:

Քանի՞ հոգի է օգտվել ծրագրի մեկնարկից 2020 թ.-ի վեց ամսվա ընթացքում. Տվյալները հրապարակված են Սոցիալական ծառայության գործակալության կայքում:


Օգտատերը պետք է գրանցվի Սոցիալական ծառայությունների գործակալությունում. Դեղորայք ստանալու համար, անձը գնում է դեղատուն, որտեղ իր ID քարտի և բժշկի կողմից նշանակված դեղատոմսի հիման վրա կստանա իրեն պատկանող դեղերը: Հաճախորդները միանգամից կարող են ձեռք բերել միայն երեք ամսվա դեղորայք:tv9news.ge