
Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակչության մի մասը չի օգտվում կոմունալ, այդ թվում խմելու ջրի վարձավճարների սուբսիդավորումից:
Նինոծմինդայի քաղաքապետարանը կփոխհատուցի շրջանի թվով 10՝ Սաթխա, Եփրեմովկա, Սամեբա, Ժդանովական, Թորիա, Ուչմանա, Փ.Արագյալ, Մ.Արագյալ Սաղամո եւ Հեշտիա գյուղերի խմելու ջրի վարձավճարը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը մեզ հետ հարցազրույցում նշեց. «Նինոծմինդայի թվով 10 գյուղերի խմելու ջրի վարձավճարը կփոխհատուցի քաղաքապետարանը: Վերոնշյալ գյուղերը ջուրը ստանում են ինքնամատակարարման միջոցով (պոմպակայանի ծախսած էլեկտրաէներգիայի ծախսը վճարում են բնակիչները) որովհետեւ ջուրը ոչ մի պետական ծառայության կամ հիմնարկի վրա չի գտնվում, որի դեպքում պետությունը կկարողանար սուբսիդավորել: Այդ պատճառով մենք քաղաքապետի, պատգամավորների եւ սակրեբուլոյի անձնակազմի հետ քննարկելուց հետո որոշեցինք օգնել մեր բնակչությանը: Պոմպակայանների էլեկտրաէներգիայի ծախսած գումարները փոխհատուցելու համար նախատեսել ենք 85 000 լարի գումար, որը նախատեսված է ամբողջ տարվա համար»:
Հիշեցնենք, որ պետությունը 4 ամսվա ընթացքում (նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար) փոխհատուցելու էր էլեկտրաէներգիայի, գազի, ջրի և աղբի կոմունալ վճարումները:
Մանրամասները՝ աուդիոնյութում.