Հեշտիայի բնակիչները ջրի փոխհատուցումը չեն ստանում. Ինչու

Հեշտիայի բնակիչները ջրի փոխհատուցումը չեն ստանում. Ինչու

Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակչության մի մասը չի օգտվում կոմունալ վարձավճարների սուբսիդավորումից:

Պետությունը 4 ամսվա ընթացքում փոխհատուցելու է կոմունալ վճարումները: Աջակցությունը վերաբերվում է յուրաքանչյուր ընտանիքի, որը կսպառի մինչև 200կվ էլեկտրաէներգիա, ինչպես նաև՝ 200 խորանարդ մետր գազ, բացի այդ, փոխհատուցվելու է նաև ջրի և աղբի վարձը:

Հեշտիա գյուղի բնակիչները ընդհանրապես չեն օգտվում ջրի օգնության փոխհատուցումից եւ մեզ հետ զրույցում հայտնեցին իրենց բողոքը:

Բնակիչներից մեկի խոսքով՝ գազի ու լույսի կոմունալները չեն վճարում, իսկ ջրի համար վճարում են տան մեկ անդամի համար 2,5 լարի:

Այդ հարցի վերաբերյալ մենք զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ ով մեզ պատասխանեց.«Ոչ միայն Հեշտիան, նաեւ Թորիան եւ Ուչմանան չօգտվեցին պետական աջակցությունից` ջրի հետ կապված, քանի որ մեր ջուրը ինքնամատակարարում է եւ չի պատկանում ոչ մի պետական ծառայության կամ հիմնարկի»:

Մանրամասները աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Հեշտիայի բնակիչները ջրի փոխհատուցումը չեն ստանում. Ի՞նչու