Այսօր՝ փետրվարի 7֊ին, Նինոծմինդա ֊Բավրա անցակետը վերսկսեց իր աշխատանքը։
Ինչպես թեժ գծից NOR ռադիոկայանին հայտնել էին, որ սահմանը հատելու համար քաղաքապետարանից հատուկ թույլտվություն է հարկավոր, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից ստացված տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան ապա դա հնարավոր է միայն COVID-19֊ի դեմ պատվաստում ստանալուց հետո (երկու դեղաչափ)։
✅ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան հնարավոր է միայն COVID-19 դեմ պատվաստում ստանալուց հետո (երկու դեղաչափ), իսկ Վրաստանի…
Опубликовано ՀՀ արտաքին գործերի նախարարություն / ministry of Foreign Affairs of Armenia Воскресенье, 7 февраля 2021 г.