Սահմանը բացվեց. Վրաստանի քաղաքացիները այսուհետ կարող են մուտք գործել ՀՀ

Սահմանը բացվեց. Վրաստանի քաղաքացիները այսուհետ կարող են մուտք գործել ՀՀ

Այսօր՝ փետրվարի 7֊ին NOR ռադիոկայանի աղբյուրների համաձայն, Վրաստան֊Հայաստան սահմանի Նինոծմինդայի անցակետում, մաքսակետի աշխատակիցները պատրաստվում են սահմանի բացմանը։

Այս հարցով հանրությանը ճշգրիտ տեղեկություն տրամադրելու համար NOR ռադիոկայանը զանգահարեց թեժ գիծ, որտեղից պատասխանեցին, որ Նինոծմինդայի մաքսակետը այսօր առավոտից արդեն բաց է, Վրաստանի քաղաքացիները արդեն կարող են մուտք գործել Հայաստան, սակայն պետք է ունենան վերջին 72 ժամվա ընթացքում արված թեստավորում և ՀՀ մուտք գործելու համար պետք է նաև դիմեն քաղաքապետարան՝ թույլտվություն ստանալու համար, ասացին թեժ գծից։

Մենք թեժ գծից նաև ճշտեցինք, որ սահմանը բաց կլինի 10։00֊ից մինչև 18։00֊ն, ամեն օր։

Թե ինչպես և ինչ պայմաններով Վրաստանի քաղաքացին կկարողանա մուտք գործել ՀՀ Նինոծմինդայի անցակետով, տեղեկությունը ավելի ուշ կհստակեցվի և մենք կհայտնենք այդ մասին։

Թարմացում

Ինչպես թեժ գծից NOR ռադիոկայանին հայտնել էին, որ սահմանը հատելու համար քաղաքապետարանից հատուկ թույլտվություն է հարկավոր, այնպես էլ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները Հայաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի պատկան մարմինների կողմից տրված ելքի հատուկ թույլտվության պարագայում։

Ավելացում

Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիների Վրաստան մուտք գործելուն, ապա ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան մուտք գործել վակցինացիայից հետո (երկու դեղաչափ)։

Մանրամասները ընթերցեք սեղմելով ստորև տեղադրված հղման վրա.