ԲՈւՀ-երում ուսումնական գործընթացը կվերսկսվի մարտի 15-ից

ԲՈւՀ-երում ուսումնական գործընթացը կվերսկսվի մարտի 15-ից

Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը կվերսկսվի մարտի 15-ից,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:

Վարչապետի խոսքով, մարտի 15-ից կվերականգնվեն նաև դպրոցական օղակները:

«Բարձրագույն և մասնագիտական ուսումնարանները մարտի 1-ից կկարողանան վերսկսել կլինիկական, գործնական, լաբորատոր գործունեությունը և անցկացնել քննություններ ոչ հեռակա ձևաչափով, իսկ լսարաններում՝ մարտի 15-ից, կվերականգնվի ուսումնական գործընթացը: Մարտի 15-ից կվերականգնվեն նաև դպրոցական օղակները: Թանգարաններն ու գրադարանները կսկսեն գործել մարտի 1-ից: Թատրոնները, մարզական ակումբները, պրոֆեսիոնալ համույթները կկարողանան վերսկսել փորձերը մարտի 15-ից, իսկ ապրիլի 1-ից ամբողջությամբ վերսկսել գործունեությունը՝ հանդիսատեսի ներկայությամբ»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:1tv.ge