Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի երիտասարդները այս համավարակային պայմաններում կանգնում են դժվարությունների եւ տարբեր խնդիրների առջեւ:
Երիտասարդներից մեկը մեզ հետ զրույցում նշեց. «Առանձնապես Ղաուրմա գյուղի հասարակությունը իրենց ապրուստը հայթհայթում է արտագնա աշխատանքի միջոցով: Սահմանափակումների պատճառով ոչ բոլորն են կարող մեկնել արտագնա աշխատանքի: Գյուղում հիմնականում զբաղվում ենք անասնապահությամբ, գարունը մոտենալուն պես ավելանում է հողագործությունը: Գյուղացու համար միշտ էլ դժվար է եղել: Կենդանիների գինը էժան իսկ մնացած ամեն ինչը թանկ: Ազատ ժամանակ անցկացնում ենք գյուղի սպորտդահլիճում: Ասեմ, որ դահլիճի հատակը սկսել է քանդվել, ինչպես նաեւ չունենք ոչ մի տեսակի մարզագույք»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.