Covid-19-ի դեմ պայքարի համար, Կորեայի Հանրապետության կառավարության ֆինանսավորմամբ և Կորեայի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության աջակցությամբ, Վրաստանը մարդասիրական օգնության տեսքով ստացել է 150 000 դոլլար արժողությամբ բժշկական սարքավորում: Տեղեկատվությունը տարածում է փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով, բժշկական սարքավորումները Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոցում Կորեայի Հանրապետության դեսպան Դաեսու Չունգի հետ միասին ուսումնասիրել են փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները:
Այս բժշկական սարքը նախատեսված է վերակենդանացման հիվանդների, այդ թվում՝ «Կովիդ-19»-ի բարդության պատճառով առաջացած հիվանդությունների կառավարման համար:
«Համաճարակին արդյունավետ արձագանքելու տեսանկյունից բժշկական հաստատությունները նորագույն սարքավորումներով հագեցնելը առողջապահության համակարգի զարգացման և ամրապնդման ամենակարևոր գործընթացն է», – ասացին առողջապահության նախարարությունում:1tv.ge