Վրաստանում կորոնավիրուսով վերավարակման դեպք է արձանագրվել

Վրաստանում կորոնավիրուսով վերավարակման դեպք է արձանագրվել

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գակղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում կորոնավիրուսով վերավարակման մեկ դեպք է արձանագրվել:

Գամկղրելիձեն հաղորդել է, որ վիրուսը երկու անգամ էլ թեթև տեսքով է արտահայտվել: Պացիենտը հիվանդացել է մոտ երեք ամիս անց:

«Նույն մարդու մոտ արդեն երկրորդ անգամ է կորոնավիրուս հաստատվել: Տարբեր շտամեր չեն, նույնն է, վարակը կրկնվել է 2,5 – 3  ամիս անց: Ինչ վերաբերում է տարիքին, վարակվածը տարեց չէ»,- ասել է Գամկղրելիձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանում սկսում են կորոնավիրուս տարած հիվանդների` այսպես ասած` հետքովիդային հետազոտություն: Նպատակը` վիրուսից հետո հնարավոր բարդությունների վերհանումն է: Պատահականության սկզբունքով ընտրված 400 հիվանդի համար բոլոր անալիզներն անվճար կլինեն: Մասնագետները նպատակ ունեն հետքովիդային սինդրոմի օրինաչափությունն ուսումնասիրել:aliq.ge