Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտնել է, որ Վրաստանը նախատեսվածից ավելի շուտ՝ մարտի 13-ից կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:
Այս մասին նախարարը հայտարարել է հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում: Նրա խոսքերով՝ երկրում «AstraZenega» տեսակի պատվաստանյութի ներկրումը տեղի կունենա փուլ առ փուլ:
«Մենք ունենք շատ կարևոր տեղեկություն, որ Վրաստանը պատվաստանյութ ստանալու է արագացված տեմպով: Հաստատված տեղեկություն ունենք, որ շաբաթ օրվանից փուլ առ փուլ կներկրվի պատվաստանյութը»,- հայտարարել է Տիկարաձեն: