Բարձրաստիճան քաղաքական գործիչները նախընտրում են պատվաստվել ԱՄԷ-ում

Բարձրաստիճան քաղաքական գործիչները նախընտրում են պատվաստվել ԱՄԷ-ում

Վերջին ամիսներին գործարարները, մագնատները, բարձրաստիճան քաղաքական գործիչները, թագավորական ընտանիքի անդամները մեկնում են ԱՄԷ,որպեսզի այնտեղ պատվաստվեն կորոնավիրուսի դեմ: Պաշտոնապես երկրում պատվաստվում են ոչ միայն այնտեղ բնակվող քաղաքացիները, այլ նաեւ նրանք, ովքեր բավարար գումար կվճարեն կամ լավ կապեր ունեն թագավորական տան հետ, գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականը:

Այն դեպքում, երբ երկրների մեծամասնությունը դեռ փակ է մնում զբոսաշրջիկների համար, Դուբայը բացել է իր սահմաններն անցած տարի հուլիսից: Պանդեմիան ծանր հարված է հասցրել էմիրատների տնտեսությանը, որն իր ՀՆԱ մեկ երրորդ մասը վաստակում է զբոսաշրջության հաշվին:

Կան նույնիսկ նորարարներ, որոնք արդեն հատուկ տուրեր են առաջարկում գերհարուստ մարդկանց համար: Օրինակ՝Լոնդոնի Knightsbridge Circle ակումբի անդամները կարող են 3-շաբաթյա ուղեւորություն ամրագրել Էմիրատներում, 50 հազար ֆրանկով նրանք կարող են մեկնել առաջին դասով, տեղավորվել շքեղ հյուրանոցում եւ արագ ստանալ երկու պատվաստում:

Financial Times-ը գրում է, որ վերջին ամիսներին պատվաստման նպատակով Դուբայ են մեկնել շատ հարուստ լիբանանցիներ, հնդկացիների եւ պակիստանցիներ: Ոմանք, ենթադրաբար, նույնիսկ օֆշորային ընկերություններ են հիմնել: Դուբայի պատվաստման խոշոր կենտրոններում արդեն պատվաստվել են բարձրաստիճան պաշտոնյաներ Լիբանանից, Վրաստանից եւ այլ երկրներից: