Մարդիք հոգնել են դիմակ կրելուց

Մարդիք հոգնել են դիմակ կրելուց

Վրաստանում դիմակ կրելու ցուցանիշը 70%-ից հասել է 43%-ի, ինչը մեծացնում է COVID-19-ի երրորդ ալիքի հավանականությունը` ահազանգում է  Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

«Մենք շատ մեծ սխալ ենք անում. մի’ արեք, մի’ կործանեք ձեզ: Եվրոպան, տարբեր երկրներ երկարաձգել են լոքդաունը, քանի որ իրավիճակը կարող է կրկնվել», — անհանգստացած է Ցերցվաձեն: Նա հորդորում է հույսը չդնել միայն պատվաստման վրա. պետք է շարունակել դիմակ կրել, հեռավորություն պահպանել, խուսափել մարդաշատ վայրերից:

Հիշեցնենք` պանդեմիայի ընթացքում (1-ին դեպքը գրանցվեց փետրվարի 26-ին) Վրաստանում քովիդ 19-ով վարակվել է 274 989 մարդ, սա երկրի ամբողջ բնակչության մոտ 7,5%-ն է: Ներկայումս երկրում սահմանափակումների զգալի մասը վերացվել է, գործում է հանրային տրանսպորտը, աշխատում են ռեստորաններն ու սրճարանները, առևտրի կենտրոնները, աստիճանաբար վերականգնվում է ավիահաղորդակցությունը:

Դիմակ կրելը երկրում պարտադիր է ինչպես փակ, այնպես էլ բաց հանրային տարածքներում, տուգանքը 20 լարի է (մոտ 6 դոլար), կրկնակի խախտման դեպքում` 40 լարի: