Ի՞նչ են ցույց տալիս ճանապարհային նշանները

Ի՞նչ են ցույց տալիս ճանապարհային նշանները

Նինոծմինդայի մունիցպալիտետի Եֆրեմովկա գյուղը ցույց տվող ճանապարհային ցուցատախտակը արդեն երկար ժամանակ է պոկվել եւ վայր է ընկել:

This image has an empty alt attribute; its file name is 51048889657_3ebc9659b1_o.jpg

Ինչպես նաեւ անմխիթար վիճակում է գտնվում Գորելովկա գյուղի մոտ տեղադրված ճանապարհային նշանը, որը ցույց է տալիս հետիոտնային անցում՝ այն շրջվել է գլխիվայր:

Պարզելու համար արդյոք ուղղվելու են նշանները, թե ոչ, մենք կապ հաստատեցինք տեխնիկական մենեջեր Գելա Կախիձեյի հետ, ով մեզ պատասխանեց. «Այն նշանները որոնք ծռված են կամ որտեղ պետք է նորը տեղադրել այդ աշխատանքները նախատեսվում է անցկացնել ամռանը, իսկ հիմա միայն ճանապարհին տարվում են ձյան մաքրման աշխատանքներ»:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Ի՞նչ են ցույց տալիս ճանապարհային նշանները