Հետաքննությանը կեղծ տեղեկություններ տրամադրելու մեջ մեղադրվող Ախալցխայի «Իմեդի» կլինիկայի երկու բժիշկների և մեկ բուժքրոջ նկատմամբ Թբիլիսիի քաղաքային դատարանը կիրառել է 3000-ական լարի գրավ: Նրանց մեղադրանք է առաջադրվել իրենց գործընկերուհու՝ Մեգա Բաքրաձեի մահվան գործով։
Թբիլիսիի քաղաքային դատարանը մասնակի բավարարել է դատախազության միջնորդությունը: Գործը հետաքննվել է որպես «անզգուշությամբ պատճառած մահ» հատկանիշներով:
Մարտի 18-ին հիվանդանոցի 27-ամյա բուժքույր Մեգի Բակրաձեն Astrazeneca-ով պատվաստվելուց կես ժամ անց ընկել էր կոմայի մեջ և մի քանի ժամ անց մահացել՝ գիտակցության չգալով:
Նախնական հետաքննության ժամանակ մեղադրվող բժիշկն ու 2 բուժքույրերը սխալ տեղեկություն էին տվել հետաքննությանը: Հետաքննության ընթացքում փոխել էին ցուցմունքն ու խոստովանել, որ որևէ օգնություն չէին ցուցաբերել ինքնազգացողությունը վատացած գործընկերուհուն:
Հետաքննությունը պարզել է, որ իմունիզացիայից հետո Մեգա Բաքրաձեի նկատմամբ ոչ մի դեղամիջոց չի կիրառվել, ավելին, ոչ միայն օգնություն չի ցուցաբերվել, այլ բժշկուհին հիվանդասենյակում չի եղել։