ArmDaily.am-ի տեղեկություններով՝ երեկ Երևանի հիվանդանոցներից մեկում 29 տարեկան երիտասարդի մահվան դեպք է գրանցվել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երիտասարդը Արարատի մարզի Ուրցաձոր համայնքից էր և օրեր առաջ քթի վիրահատության էր ենթարկվել մարզային բուժհաստատություններից մեկում։
Լրատվականի հետ զրույցում Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հաստատել է տեղեկությունը։ «Երկար ժամանակ շնչառական խնդիրներ ուներ, անընդհատ հետաձգում էր վիրահատվելը, նախկինում որևէ խնդիր չի ունեցել, ասում են էլի է վիրահատվել, ուռուցք ուներ, բայց ես նման տեղեկություն չունեմ։ Իր ոտքով գնացել է վիրահատության ու տեսանք ինչ եղավ։ Ասում են, որ կորոնավիրուս է եղել նաև, բայց հստակ չգիտեմ»։
Նա նաև նշել է, որ երիտասարդը ամուսնացած է, 3 մանկահասակ երեխաների հայր է. «Խելոք աշխատող ընտանիքից է, իրենց համար մասնավոր ոլորտում աշխատում, ապրում են, տեխնիկաներ ունեն»։