Երեկ NOR ռադիոկայանը հայտնել էր. Երեւանում «Գազելի» մեջ ուղևորին, ով պահանջել է, որպեսզի դիմակ կրեն, սպանել են.
իրավապահները դեռեւս չեն գտել երեկ երթուղայինում տեղի ունեցած սպանություն կատարած 57-ամյա տղամարդուն:
Հայտնի է դարձել , թե ինչպես է իրավապահներին հաջողվել պարզել տղամարդու ինքնությունը:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վիճաբանության ժամանակ ենթադրյալ սպանություն կատարած անձի հեռախոսը ընկել է երթուղայինում, ու երբ նա դանակահարել է 39-ամյա տղային ու դիմել փախուստի, հեռախոսը մնացել է երթուղայինում, ինչի արդյունքում իրավապահներին հաջողվել է գտնել, թե ով է 39-ամյա տղային սպանողը, որտեղ է ապրում:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական բաժինը պարզել էր, երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որն Արտաշատ քաղաքի բնակիչ է՝ ծնված 1963թ.:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի 57-ամյա բնակիչը երթուղային միկրոովտոբուսի մեջ, դիմակ չկրելու հետ կապված՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից արված դիտողության հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով երեք հարված է հասցրել տղամարդու կրծքավանդակին` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով նրան:
Ձեռնարկվում են միջացռումներ՝ 57-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: