Թբիլիսիի Դիդի Դիղոմի հատվածում պոկվել եւ վայր է ընկել բնակելի շենքերից մեկի պատշգամբի հատակը, պատահարի արդյունքում զոհվել է 61 տարեկան կին: Այս մասին հայտնում է Mtavari հեռուստաընկերությունը:
Ականատեսների խոսքերով ՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կինը լվացք է փռել պատշգամբում: Դեպքի վայրից արված լուսանկարը ցույց է տալիս, որ պատշգամբի հատակը փլուզվել է: