Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումները կրկնապատկվել են

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումները կրկնապատկվել են

Այս տարվա առաջին եռամսյակում Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղով բեռնափոխադրումները կազմել են 154 836 տոննա կամ 2468 վագոն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 78 000 տոննայի դիմաց:

Ըստ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարության, երկաթուղային բեռնափոխադրումները տարեցտարի ավելի ու ավելի են կարեւորվում:

Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու միջոցով կոնտեյներային փոխադրումներ է իրականացվում դեպի Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղըզստան, Տաջիկստան, ինչպես նաև Ռուսաստան և Չինաստան: