Գիտնականները պարզել են,որ սունկը օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից

Գիտնականները պարզել են,որ սունկը օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից

Ըստ ամերիկացի գիտնականների, սննդակարգում սնկերի կանոնավոր օգտագործումը մեկ ու կես անգամ  նվազեցնում է  քաղցկեղի զարգացման ռիսկը: Դա  հավանաբար  պայմանավորված է սնկի մեջ առկա ergothioneine- ի պարունակությամբ։Հակաօքսիդիչը կարող է պաշտպանել բջիջները օքսիդատիվ սթրեսից և նվազեցնել չարորակ ուռուցքների ռիսկը: Նախատեսվում է ճշգրիտ պարզել, թե որ մեխանիզմներն են ընկած պաշտպանիչ ազդեցության հիմքում, և քաղցկեղից սնկերի որ տեսակներն են ավելի լավ պաշտպանում:

Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ նրանք, ովքեր օրական առնվազն 18 գրամ սունկ են ուտում,նրանց մոտ 45% -ով նվազում  է քաղցկեղի ռիսկը:

Թեև հետազոտողները լիարժեք  չեն ուսումնասիրել, թե որոնք են այն պատճառները, որ կարող են հանգեցնել նման ազդեցության, բայց, ամենայն հավանականությամբ,ըստ նրանց, դա պայմանավորված է ամինաթթուներով, որոնք ունեն հակաօքսիդիչ հատկություններ:

Շիթակեն, գանգուր գրիֆին, ոստրե տեսակի  սնկերը  ավելի շատ ամինաթթուներ են  պարունակում, քան շամպինիոնները, բայց, ընդհանուր առմամբ, ցանկացած տեսակի  սունկ ուտելը նվազեցնում էր քաղցկեղով հիվանդանալու  հավանականությունը:

«Սնկերը ամինաթթուների  հիմնական աղբյուրն են սննդի մեջ»,-ասում է հետազոտության հեղինակներից  համաճարակաբան Ջիբրիլ Բան:

Հետազոտողները գտել են ամենաուժեղ կապը կրծքի քաղցկեղի հետ: Գիտնականները հույս ունեն ավելի շատ բան իմանալ սննդակարգում սնկերի ազդեցության մասին,և գուցե գտնեն միջոց՝ ձևակերպելու ավելի համապարփակ դիետիկ առաջարկներ՝ ուղղված ռիսկերի նվազեցմանը:

Սնկերը պարունակում են սպիտակուցներ, B և C վիտամիններ, նիկոտինային և ֆոլաթթուներ, կալցիում, ֆոսֆոր, կալիում, երկաթ: Այս բոլոր տարրերը դրականորեն են ազդում սրտանոթային և կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի վրա, ամրացնում են ոսկրային հյուսվածքը և բարենպաստ ազդեցություն են ունենում արյունաստեղծման վրա, պարզաբանել է սննդաբանը: Միևնույն ժամանակ, սունկը, որպես բուսական մթերք, չի պարունակում խոլեստերին: