Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տեղեկությամբ, ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ 45 338 պատվաստում է արվել:
Հաղորդվում է, որ ամբողջովին պատվաստվել է (երկու չափաբաժին) 6064 մարդ:
Պատվաստման համար գրանցվելու նպատակով քաղաքացիները պետք է այցելեն booking.moh.gov.ge կայք կամ զանգահարեն 1522 հեռախոսահամարով:
Նշենք, որ Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 5-ից պատվաստման համար կարող են գրանցվել նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները: Պատվաստումն առայժմ ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութերով:
Մայիսի 4-ից երկրում կսկսվի 18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով:
Ապրիլի 19-ից Վրաստանում սկսվեց պատվաստման համար համընդհանուր գրանցում: Առողջապահության նախարարության կողմից հատուկ ստեղծված՝ https://www.moh.gov.ge/covid-chart/register գրանցման հարթակում քաղաքացիներն իրավունք ունեն մի քանի տեսակի (նվազագույնը 1, առավելագույնը՝ 3) պատվաստանյութ ընտրել և դրանց առկայության դեպքում արդեն պատվաստվել:
Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել: aliq.ge