Արձանագրվել է սահմանափակումների խախտման 1 404 նոր դեպք

Արձանագրվել է սահմանափակումների խախտման 1 404 նոր դեպք

Վրաստանում ներքին գործերի նախարարության կողմից նախօրեին  քովիդ-սահմանափակումների խախտման 1 404  դեպք է արձանագրվել:

Երկրում համաճարակային իրավիճակի վատթարացման հետ կապված` խստացվել է սահմանափակումների վերահսկողությունը. ուժի մեջ է բաց ու փակ հանրային վայրերում դիմակի ռեժիմն ու երեկոյան ժամերին դրսում տեղաշարժի արգելքը: Միայն նախօրեին դիմակի պահանջն անտեսելու համար 1 126 մարդ է տուգանվել (20 լարի` մոտ 6 դոլար),  ևս 182 կրկնակի տուգանվել է դիմակ չկրելու համար (40 լարի):

Նախորդ գիշերվա ընթացքում պարետային ժամը խախտելու համար 96 տուգանք է նշանակվել:

ՆԳ նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին պահպանել սահմանված կարգը, հակառակ դեպքում նրանց դեմ կօգտագործվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցներ: aliq.ge