Ախալքալաքը ստացել է 300 դեղաչափ չինական պատվաստանյութ

Ախալքալաքը ստացել է 300 դեղաչափ չինական պատվաստանյութ

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցը ստացել է 300 դեղաչափ Sinofarm կորոնավիրուսի պատվաստանյութ, սակայն պատվաստումների պլատֆորմի վրա դեռ գրանցված մարդիկ չկան: Տեղեկությունը Ջավախքի լրատվական կենտրոնի մոտ հաստատում է կլինիկայի տնօրեն Ալեքսանդր Թորոյանը: Նրա խոսքերով, պատվաստումը սկսելու համար սպասում են Առողջապահության նախարարության առաջարկություններին:

Կլինիկայում կա նաև Astrazeneca պատվաստանյութ, բայց միայն մեկ ամպուլ: Պատվաստվել չցանկացողների պատճառով, Ախալքալաքը Astrazeneca պատվաստանյութի 290 դեղաչափ հետ է ուղարկել:

Այս փուլում Sinopharm պատվաստանյութը մարզի ոչ մի կլինիկայում դեռ չի օգտագործված:

Սամցխե-Ջավախքում պատվաստման համար գրանցվել է 120 մարդ, որոնցից 14-ը AstraZeneka -ով պատվաստվելու, իսկ 106 –ը՝ Sinopharm- ով:tv9news.ge

18 տարեկանից բարձր քաղաքացիները կներգրավվեն «Sinopharm»-ով պատվաստման գործընթացին