Ջավախքից Սողոյան եղբայրները մարտարվեստի համառուսաստանյան խաղերում նվաճել են առաջին տեղը:
Եղբայրները մարզվում են կարատեի դպրոցում, որը Ջավախքի մանկապատանեկան մարզական դպրոցի լրացուցիչ կրթության մասնավոր հաստատություն է:
Մայիսի 1-2-ին Տոլյատի քաղաքում տեղի ունեցավ Մարտարվեստի համառուսական խաղերի մրցաշարը: Մրցույթին մասնակցում էին 25 մարզերի 700 մարզիկներ: Այս մրցաշարում Ջավախքից 10 մասնակիցներ գրավեցին առաջին տեղը, 5-ը երկրորդ, իսկ 3 մասնակիցներ՝ երրորդ տեղը: Ռուսլան և Մարկ Սողոյան եղբայրները գրավել են առաջին տեղը: Ռուսլանը 12-13 տարիքային խմբում է հանդես գալիս, իսկ Մարկը ՝ 6-7 տարիքային խմբում: