
Մայիսի 4-11-ը Վրաստանում արձակուրդ է հայտարարված: Համապատասխան որոշումն ընդունել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը՝ կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում:
Քաղաքային տրանսպորտը Վրաստանում չի գործի մինչև մայիսի 12-ը: Սահմանափակումն ուժի մեջ է մտել երեկ: Սահմանափակումը չի տարածվում միջքաղաքային տրանսպորտի վրա:
Բացի այդ, գերեզմանոցներ մուտք գործելու արգելքը գործում է մինչ օրս: Սահմանափակումն ուժի մեջ է մտել մայիսի 2-ից և կգործի նաև այսօր: Արգելքը չի տարածվում միայն հուղարկավորության գործընթացի վրա:
Այս թեմայով՝ Ի՞նչ սահմանափակումներ կգործեն Վրաստանում մայիսի 2-ից