Ի՞նչ սահմանափակումներ կգործեն Վրաստանում մայիսի 2-ից

Ի՞նչ սահմանափակումներ կգործեն Վրաստանում մայիսի 2-ից

Կորոնավիրուսային վարակի դեպքերի աճի պատճառով Վրաստանում մայիսի 2-ից կիրառվելու են նոր սահմանափակումներ:

Կառավարությունը որոշեց լրացուցիչ միջոցներ ներդնել Զատկի տոներին բնակչության տեղաշարժը նվազեցնելու նպատակով:

  • Մայիսի 2-ից մայիսի 4-ը Վրաստանի տարածքում գտնվող բոլոր գերեզմանատները փակ կլինեն այցելուների համար: Բացառությունները թույլատրվում են միայն հուղարկավորության գործընթացի մասնակիցների համար: Մյուսները, խախտման դեպքում, ենթարկվում են խոշոր տուգանքի՝ 2 հազար լարի (ավելի քան 580 դոլար): Գերեզմանատներ տանող ճանապարհները կվերահսկվեն ոստիկանության կողմից:
  • Մայիսի 3-ից 12-ը Վրաստանում հասարակական տրանսպորտի գործունեությունը կդադարեցվի: Սահմանափակումները չեն տարածվի միջքաղաքային ուղևորափոխադրումների վրա:
  • Մայիսի 4-ից 11-ը հայտարարվում են ոչ աշխատանքային: Իշխանությունների որոշումը նշանակում է Զատկի տոների երկարացում երկու շաբաթով: Այս տարի Քրիստոսի հարության տոնի առթիվ, Վրաստանի բնակիչները չորս օր հանգստանում են՝ ապրիլի 30-ից մայիսի 3-ը: Բացի այդ, մայիսի 12-ին երկիրը նշում է Անդրեյ Առաքյալի հիշատակի օրը։

Կառավարությունն ասում է, որ համապատասխան գերատեսչությունները կշարունակեն խստորեն վերահսկել սահմանված սահմանափակումների պահպանումը:

Իր հերթին, միջգերատեսչական համակարգող խորհուրդը վերահսկելու է համաճարակաբանական իրավիճակը: