Հնդկաստանում, որտեղ կորոնավիրուսի տարածման վատագույն ցուցանիշներն են գրանցվում, մեկ օրում մահացության նոր ռեկորդ է գրանցվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախօրեին երկրում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 4 187 մարդ: Երկրում ընդհանուր մահերի թիվը կազմում է 238 հազար 270:
24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 401 հազար 078 նոր դեպք:
Վարակվածների ընդհանուր թիվը 21 մլն 892 հազար 676 է:
Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում ընդհանուր առմամբ պատվաստում է ստացել 167 մլն 346 հազար 544 մարդ: shamshyan.com