Սարսափելի իրավիճակ Հնդկաստանում. Լուսանկարներ

Սարսափելի իրավիճակ Հնդկաստանում. Լուսանկարներ

Կորոնավիրուսից մահացածներին դիակիզում են հենց Հնդկաստանի քաղաքների փողոցներում։ Խարույկները վառելու համար սկսել են կտրել քաղաքային այգիների ծառերը։

Կորոնավիրուսը սրընթաց տարածվում է Հնդկաստանում։ Երկրում վտանգավոր հիվանդությամբ վարակման հայտնաբերված դեպքերի թվի աճի ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվում։

Համավարակի զոհերի թիվն արդեն գերազանցում է 211 հազարը։ Վարակվածները մահանում են այդպես էլ հիվանդանոց չհասնելով, քանի որ հիվանդանոցներում ազատ մահճակալներ չկան։

Հանգուցյալների մարմիններն այրում են դիակիզարաններում, բայց այնտեղ նույնպես արդեն ծանրաբեռնվածությանը չեն դիմանում։ Դիակներն այրում են հենց փողոցներում։

Հանգուցյալների հարազատներին խնդրում են իրենց հետ փայտ բերել դիակիզման համար։ Խարույկների համար սկսել են ծառեր կտրել քաղաքային զբոսայգիներից։

Կադրերից դատելով՝ երկրում իրավիճակն իսկապես վատ է, քաղաքները հսկայական դիակիզարանների են վերածվել։

Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության 1,5 տոկոսից մի փոքր ավելին։ Տեղական իշխանությունները պատճառաբանում են, որ դեղամիջոցների պակաս կա։

Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի համաձայն՝ Հնդկաստանն այժմ երկրորդն է աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպով: Մայիսի 1-ի տվյալներով ՝ Հնդկաստանում COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 33,1 միլիոնի:

Նյու Դելիում զանգվածային դիակիզման ժամանակ Covid-19-ի զոհերի հուղարկավորության խարույկները (27 ապրիլի, 2021թ.). Հնդկաստան
Covid-19-ից մահացածի հարազատները` Նյու Դեյլիում զանգվածային դիակիզումից հետո. Հնդկաստան
Հարազատները սգում են COVID-19-ից մահացած տղամարդու մահը Նյու Դելիում. Հնդկաստան
Հարազատները սգում են COVID-19-ին զոհ դարձած տղամարդու մահը Հնդկաստանի Նյու Դեյլիի  դիակիզարանում
Աշխատողը նայում է COVID-19-ից մահացած մարդու հուղարկավորության խարույկին. Հնդկաստան
Նյու Դեյլիում բժիշկները և հարազատները տանում են  կորոնավիրուսից մահացած տղամարդու մարմինը
 Holy Family հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունքը Նյու Դեյլիում (29 ապրիլի, 2021թ.). Հնդկաստան
Կորոնավիրուսից մահացած մարդու հարազատները` նրա հուղարկավորության խարույկի մոտ
Մրգեր և COVID–ից մահացած կնոջ կոշիկները. Հնդկաստան
Տղամարդը դիակիզարանում անցնում է Covid-19–ի զոհերի մարմինների կողքով
Կորոնավիրուսից մահացած մարդկանց թաղման խարույկները Նյու Դեյլիում գտնվող դիակիզարանում
Տղամարդը փորձում է բարձրացնել կնոջը, որն ուշագնաց է եղել COVID-19-ից մահացած ազգականի մարմինը տեսնելուց հետո.  Հնդկաստան
Անհատական պաշտպանության միջոցների կոստյումներով հարազատները Covid-19-ի զոհի մարմինը գերեզման են իջեցնում. Հնդկաստան