Ռուսաստանի Կազան քաղաքում գտնվող թիվ 175 դպրոցում կրակողը բացահայտել է իր դրդապատճառները: Այս մասին հայտնում է Life Shot Telegram ալիքը:
Մասնավորապես, նա ոստիկանությանը հայտնել է, որ ատում է բոլորին և ցանկանում է՝ բոլորը իմանան, որ ինքն Աստված է: Միևնույն ժամանակ, կրակողը շեշտել է, որ իբր ինքը ուսումնական հաստատության վրա հարձակվել է միայնակ:
«Միևնույն ժամանակ, ես ինտերնետից իմացա, թե ինչպես կարելի է ռումբ պատրաստել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Կազանի դպրոցի շենք երկու զինված մարդ էին մտել: Նրանք կրակոցներ էին արձակել և գործի էին դրել պայթուցիկներ։ Ոստիկանությունը նրանցից մեկին բերման է ենթարկել:
Սարսափելի ողբերգության զոհ է դաձել 11 մարդ
Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով տուժածներից ութի վիճակը ծանր է