Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով տուժածներից ութի վիճակը ծանր է

Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով տուժածներից ութի վիճակը ծանր է

Ըստ հրապարակված ցանկի՝ 21 տուժածներից 13-ի վիճակը միջին ծանրության է, 8-ի վիճակը՝ ծանր: Կազանում տուժածներից 18-ը 7-ից 15 տարեկան են: Երեք մեծահասակները 19, 50 և 62 տարեկան են:

Ավելի վաղ տարածաշրջանի առողջապահության նախարարությունում հայտնել էին, որ Թաթարստանի մանկական հանրապետական ​​կլինիկական հիվանդանոցն արտակարգ դեպքից հետո ընդունել է 18 երեխայի, որոնցից վեցը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Սարսափելի ողբերգության զոհ է դաձել 11 մարդ