Շվեդ գիտնականները eLife գիտական ամսագրում հրապարակել են ուսումնասիրության արդյունքներ, որոնք բացահայտել են որոշակի հիվանդությունների հանդեպ նախատրամադրվածության և արյան խմբի միջև կապը:
Մասնագետներն ուսումնասիրել են 5 միլիոն հիվանդների բժշկական քարտերը փոխկապակցվածությունը որոշելու համար: Նրանց հաջողվել է գտնել 49 հիվանդություն, որոնք առավել հաճախ հանդիպում են արյան որոշակի խումբ ունեցող մարդկանց մոտ:
Պարզվել է, որ արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ ավելի հաճախ տառապում են թրոմբոզից, իսկ առաջին խումբ ունեցողները՝ մակարդելիության խանգարումներից: Նշվում է նաև, որ արյան առաջին խումբ և դրական ռեզուս գործոն ունեցող կանանց մոտ հղիության ընթացքում հիպերտոնիայի հավանականությունն ավելի մեծ է։
Երրորդ արյան խումբ ունեցողների մոտ ավելի քիչ է երիկամային քարերի առաջացման վտանգը, քան մյուսների մոտ:
Հեղինակները պնդում են, որ այժմ նրանք պետք է ավելի շատ հետազոտություններ անցկացնեն ստացված արդյունքները հաստատելու համար:armlur.am