Պատվաստված քաղաքացիները ազատ ճանապարհորդելու մեծ հնարավորություն կունենան

Պատվաստված  քաղաքացիները  ազատ ճանապարհորդելու  մեծ հնարավորություն կունենան

Կարևոր է, որ հնարավորինս շատ քաղաքացիներ պատվաստվեն, և եթե մենք արագ անցնենք այս գործընթացը, ապա Վրաստանի քաղաքացիների համար այլ երկրներ ազատ ճանապարհորդելու հնարավորությունը շատ ավելի մեծ կլինի, – այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին:

Վրաստանի Առաջին ալիքի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք երկկողմ բանակցություններ են ընթանում Եվրամիության երկրների հետ, որպեսզի պատվաստված քաղաքացիները կարողանան մուտք գործել այլ երկրներ, երբ սահմանները բացվեն, Վրաստանի արտաքին գործերի նախարարը պատասխանել է, որ այդ հարցը քննարկվում է:

«Այս բոլոր հարցերը քննարկվում են: Համակարգող խորհրդի շրջանակներում քննարկումներ են ընթանում, ներգրավված են նաև համապատասխան մարմիններ: Նախատեսված են կոնկրետ քայլեր, որոնք վերաբերում են նույն վովիդյան անձնագրերին, որպեսզի հնարավորինս շուտ երկիրը բացենք զբոսաշրջիկների առջև:

Ինչպես գիտեք, զբոսաշրջությունը մեր երկրի կարևոր բաղադրիչն է, և ինչպես երբեք, հետհամավարակային պայմաններում Վրաստանում պետք է ավելի շատ զբոսաշրջիկներ տեսնել: Այսպիսով, այն, ինչի մասին դուք խոսում եք, լավ մեխանիզմներից մեկն է և նշանակում է ազատ տեղաշարժվել և զբոսաշրջիկների համար որոշակի խոչընդոտներ չստեղծել: Մենք մտածում ենք այդ մասին, աշխատում ենք դրա վրա, և առաջիկայում կձեռնարկվեն համապատասխան քայլեր: Որոշակի երկրների հետ բանակցությունները շարունակվում են, և ես համոզված եմ, որ դրան հաջորդելու են կոնկրետ քայլեր: Հարևանությունը նույնպես ունի փակ սահմանները: Ինչպես գիտեք, Թուրքիայում նույնպես բարդ համավարակաբանական իրավիճակ է, ինչպես նաև Ադրբեջանում, բայց, իհարկե, դա պետք է արվի համակարգված: Նույնը Եվրամիության քաղաքականությունն է երրորդ երկրների հանդեպ, ոչ անդամ երկրների, կարևոր է, որ սահմանվի, որ ամեն ինչ կախված է համավարակաբանական իրավիճակից: Այդ պատճառով կարևոր է, որ հնարավորինս շատ քաղաքացիներ պատվաստվեն, և եթե մենք արագ անցնենք այս գործընթացը, ապա Վրաստանի քաղաքացիների համար այլ երկրներ ազատ ճանապարհորդելու հնարավորությունը շատ ավելի մեծ կլինի:

Այդ պատճառով ես կարծում եմ և հավատում եմ, որ մեր քաղաքացիները ճիշտ ուղղությամբ են գնում: Կարծում եմ  առաջիկայում պետք է ունենանք բարձր արդյունք: Անհրաժեշտ է ավելացնել քաղաքացիների ամենօրյա պատվաստումների քանակը: Եթե ​​մենք ուզում ենք արագ տեղաշարժվել և արագ բացվել, ապա այլընտրանք չկա», – հայտարարել է Դավիթ Զալկալիանին: