Հայ-վրացական սահմանին առգրավվել է մաքսանենգ ծխախոտի խոշոր բեռ

Հայ-վրացական սահմանին առգրավվել է մաքսանենգ ծխախոտի խոշոր բեռ

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները կանխել են մաքսանենգ ծխախոտներ երկիր ներմուծելու փորձը Հայաստանի հետ սահմանի Սադախլո անցակետով:

Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության տվյալներով ՝ ուկրաինական համարանիշներով բեռնատարում ստուգման ընթացքում հայտնաբերվել է առանց ակցիզի ծխախոտի խմբաքանակ:

Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 230 հազար լարի (68 հազար դոլար):