
Բարսելոնայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակվել է նաև Բարսելոնայի քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթուղթը:
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իրենց ուղերձներում Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորներ Մարտա Ռոսիկը և Միրիամ Նոգերասը մտահոգություն էին հայտնել, որ Իսպանիան դեռ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. Նրանք նշել էին, որ շարունակելու են աշխատել այդ ուղղությամբ: news.am