ՀՀ-ում մայրը 2-ամյա դստեր դաստակները վառարանին հպելով՝ այրել է

ՀՀ-ում մայրը 2-ամյա դստեր դաստակները վառարանին հպելով՝ այրել է

Երևանում բնակվող 30-ամյա կինը ոչ միայն պատշաճ չի իրականացրել իր երեխաների խնամքն ու դաստիարակությունը, այլև ծեծել է նրանց, նույնիսկ 2-ամյա դստեր դաստակները վառարանին հպելով՝ այրել է։

Մեկ այլ 53-ամյա կին էլ, որ Կոտայքի մարզի բնակիչ է և հինգ անգամ տարբեր մեղադրանքներով դատապարտված, դստերը ստիպել է մայրաքաղաքում մուրացկանությամբ զբաղվել։ Աղջնակը հրաժարվել է ու չնայած մոր կողմից փողոցում բռնության է ենթարկվել, կարողացել է ազատվել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մորից ու փախել է։ Պարզվել է, որ 53-ամյա կինը երեխաների նկատմամբ բռնություն է գործադրել նաև տանը։ Երևանում բնակվող 33-ամյա մի տղամարդ էլ, որը նախկինում դատապարտվել է, իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող մի կնոջ որդուն է տարբեր պատճառներով պարբերաբար ծեծել ու պահել է վախի մթնոլորտում՝ պատճառելով նաև հոգեկան ուժեղ տառապանք։ Դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել։ Տղամարդուն և հիշյալ կանանց մեղադրանք է առաջադրվել։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներն անչափահասներին տեղափոխել են ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն։