Վրաստանում 11-րդ դասարանի աշակերտուհի է ինքնասպան եղել

Վրաստանում 11-րդ դասարանի աշակերտուհի է ինքնասպան եղել

Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ կեսօրին՝ Գուրիայի Լանչխուտ շրջանի Կվիանի գյուղում. 11-րդ դասարանի աշակերտուհի է ինքնասպան եղել:

Ինչպես «Նովոստի-Գրուզիա» -ին հայտնել է, գյուղի ներկայացուցիչ Գիգա Դոլիձեն, աղջիկն ապրում էր իր հայրիկի ու տատիկի հետ:

Ինչն է ստիպել աղջկան նման քայլի դիմել, անհայտ է:

Տեղական Guriis Moambé լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անչափահասը կախվել է գոմում:

Լանչխուտիի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Նինո Չիտաձեն նույնպես լրատվական գործակալությանը հայտնել է, որ աղջիկն այսօր դպրոց չի եկել: Նրա խոսքով ՝ առավոտյան նա իր սանիկի հետ պատրաստվում էր այցելել եկեղեցի, բայց տաճարը փակ էր: Վերադառնալով այնտեղից ՝ աղջիկը ինքնասպան է եղել: