Մանկապիղծը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Մանկապիղծը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

14 տարեկանից ցածր անչափահասի հետ սեռական գործողություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Սարսափելի հանցագործությունը տեղի է ունեցել Դմանիսիում, այս տարվա հունվարին:

Դատախազության հայտարարության համաձայն, հաստատվել է, որ Դմանիսի շրջանի Մամուլո գյուղում Ս.Ա.-ն օգտվել է 5-ամյա Լ.Ա.-ի անօգնական վիճակից, ով չի գիտակցել իր դեմ ձեռնարկված գործողությունների կարևորությունը: Տղամարդը երեխայի նկատմամբ կատարել է սեռական բնույթի գործողություններ:

Իրավապահները Ս.Ա. ձերբակալել են 2021 թվականի հունվարի 9-ին:  Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասի Ա ենթակետի հատկանիշներով և որպես խափանման միջոց կիրառվել է ազատազրկումը:tv9news.ge