Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդները կարող են գրավոր դիմել Առողջապահության նախարարությանը՝ Pfizer դեղորայքով պատվաստելու համար:
Նախարարի խոսքով, դիմումները նախարարությունը կքննարկի հանձնաժողովի հիման վրա, և քաղաքացիները կկարողանան պատվաստվել Pfizer–ով՝ մինչ նշված պատվաստանյութի դեղաչափերի մեծ խմբաքանակի ժամանումը։
«Ես կցանկանայի հորդորել լուրջ քրոնիկ հիվանդություններ և Pfizer–ով պատվաստման իրավունք ունեցող քաղաքացիներին՝ ուղարկել գրավոր հայցում, և հանձնաժողովը կքննարկի այն, որից հետո նրանք կկարողանան պատվաստվել տվյալ պատվաստանյութով մինչ զանգվածային մատակարարումը», – հայտարարել է Տիկարաձեն:
Լրագրողի այն հարցին, թե Pfizer-ի մատակարարումից հետո դրանով պատվաստվելու համար որևէ չափորոշիչներ կլինե՞ն, Տիկարաձեն պատասխանել է. «Ես հենց դա նկատի ունեի: Առավելությունը կտրվի այն հիմնական բնակչության խմբերին, որոնց համար կարևոր է Pfizer—ով պատվաստումը: Առողջապահության նախարարությունը կօգնի այս խմբերին ստանալ իրենց հատկացված դեղաչափերը», – եզրափակել է նա:
Պատվաստված քաղաքացիները ազատ ճանապարհորդելու մեծ հնարավորություն կունենան