Թբիլիսիում, Կավկասիայի բժշկական կենտրոն տեղափոխած 20-ամյա աղջկա առողջական վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ այլևս չի սպառնում:
Ադիգենիում ավտովթարի արդյունքում տուժած երիտասարդին անհրաժեշտ էր նյարդավիրաբույժի օգնությունը:
Նա անցած գիշեր վիրահատվել է, որի արդյունքում շնչառական համակարգն անջատել են:
Եվս երկու երիտասարդ, ովքեր վիրավորվել էին նույն պատահարի արդյունքում, մնում են Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցում: Բժիշկների խոսքով ՝ նրանց մոտ հիմնականում կոտրվածքներ ու գլխի վնասվածքներ կան:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել մայիսի 22-ին, Խուլո-Զարզմա ճանապարհին: Մեքենան ընկել է ձորը, ինչի արդյունքում երեք ուղևոր վիրավորվել է, մեկը՝ զոհվել:tv9news.ge
Վթարից տուժած երեք անձանցից մեկի վիճակը ծանր է, իսկ մեկ երիտասարդ զոհվել է