Վրաստանում մայիսի 25-26-ին կլինի անձրևոտ եղանակ

Վրաստանում մայիսի 25-26-ին կլինի անձրևոտ եղանակ

Վրաստանում մայիսի 25-ի օրվա երկրորդ կեսից, մինչև մայիսի 26-ի օրվա վերջը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև ու ամպրոպ:

Արևելյան Վրաստանի որոշ հատվածներում և արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում սպասվում է հորդառատ անձրև, ինչպես նաև կարկուտ և ուժեղ քամի:

Օդերևույթաբանների կանխատեսմամբ, սպասվող հորդառատ անձրևները Վրաստանի գետերում կարող են հանգեցնել ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վարարում, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքներ: