Երեկ NOR ռադիոկայանը հայտնել էր, որ երկիր մուտք գործելու նոր կանոնները տարածվում են միայն օտարերկրյա քաղաքացիների վրա: Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են այցելել հարեւան երկրներ, նրանց համար ճանապարհորդության կանոնակարգերը կմշակվեն երկրի իշխանությունների կողմից առաջիկայում:
Այսօր՝ մայիսի 26-ին Վրաստանի կառավարությունից «Ալիք Մեդիային» հայտնել են, որ փոփոխությունները չեն վերաբերում Վրաստանի քաղաքացիներին և վերջիններիս համար սահմանը հատելու կարգը մնում է անփոփոխ:
«Ցամաքային սահմանների բացումը վերաբերում է օտարերկրյա այցելուներին: Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիների երկրից դուրս գալուն, այս դեպքում անհրաժեշտ է որ նրանք ունենան հատուկ հրավեր, կամ թույլտվություն, ինչից հետո նոր միայն կկարողանան հատել երկրի սահմանը: Վերադարձի հետ կապված որևէ սահմանափակում չկա»,- հայտնել են կառավարությունից: