Վրաստանի ցամաքային սահմանները կբացվեն հունիսի 1-ից, – որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստին:
Ինչպես նշել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն, սահմանը հնարավոր կլինի անցնել լիարժեք պատվաստման վկայագրով և «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով:
«Ցամաքային սահմանները կբացվեն հունիսի 1-ից ևսահմանը հնարավոր կլինի անցնել լիարժեք պատվաստման վկայագրով և «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում արված «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում այն անձինք, ովքեր կմտնեն Վրաստան, պարտավոր են կրկնել «ՊՇՌ» թեստը առաջիկա 72 ժամվա ընթացքում: Միևնույն ժամանակ, հանձնարարական կա, որ բոլոր այցելուները ունենան բժշկական ապահովագրություն, որը ներառում է նաև կորոնավիրուսի հետ կապված դեպքերը», – հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի պետը: