NOR ռադիոն նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի մունիցպալիտետի Եֆրեմովկա գյուղը ցույց տվող ճանապարհային ցուցատախտակը պոկվել էր եւ վայր էր ընկել: Ինչպես նաեւ անմխիթար վիճակում էր հետիոտնային անցում ցույց տվող Գորելովկա գյուղի մոտ տեղադրված ճանապարհային նշանը:
Հիշեցնենք, որ NOR ռադիոկայանը ճանապարհային նշանների շտկման հարցով կապ էր հաստատել տեխնիկական մենեջեր Գելա Կախիձեյի հետ ով նշել էր, որ այդ աշխատանքները կանցկացվեն ամռանը:
Հետեւողական լինելով ճանապարհային նշաններին նկատեցինք, որ դրանք շտկվել եւ վերականգնվել են: