Հնդկաստանում բորբոսասնկախտի հետևանքով բժիշկները հեռացնում են հիվանդների աչքերը

Հնդկաստանում բորբոսասնկախտի հետևանքով բժիշկները հեռացնում են հիվանդների աչքերը

Հնդկաստանում մուկորմիկոզ սնկային հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը սրընթաց աճում է։

Mirror-ը գրում է, որ հիվանդության հետևանքով բժիշկները հեռացնում են հիվանդների աչքերը։

Բորբոսասնկախտը խուճապահար է արել երկրի բնակիչներին, քանի որ, ըստ վիճակագրական տվյալների, բժիշկները հեռացնում են հիվանդների մոտ 60 տոկոսի մեկ կամ երկու աչքը։

Օրական դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 6-ի։

Այն սպառնում է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երիտասարդներին։

Նշենք, որ մուկրոմիկոզը կամ բորբոսասնկախտը շատ վտանգավոր է շաքարախտ կամ թույլ իմունիտետ ունեցողների համար։ Այն  հատկապես տարածվել է կորոնավիրուս ունեցած հիվանդների մոտ։shantnews.am

An attendant is seen next to a patient who recovered from the Covid-19 coronavirus and now infected with Black Fungus, a deadly fungal infection at the Netaji Subhash Chandra Bose Medical College in Jabalpur
Coronavirus patients with Black Fungus, a deadly and rare fungal infection, receive treatments at the NSCB hospital in Jabalpur