
Ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը հայտնվել է UFC-ի թեթև քաշային կարգի 15 լավագույն մարտիկների ցուցակում: Հայ մարզիկը գրառում է կատարել սոցցանցերում:
«Հիմա, երբ ես տեղ եմ գտել դասակարգման աղյուսակում, պատրաստ եմ պահպանել տեղը թոփ-15-ում՝ այդ ցուցակից դուրս ցանկացած մրցակցի հետ մենամարտով՝ հուլիսին կամ օգոստոսին, քանի որ մյուսները չեն ցանկանում անել դա: Քայլ առաջ, դա ձեր հնարավորությունն է»,- Ինստագրամում գրել է Արման Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել է հունվարին տեղի ունեցած UFC 257 մրցաշարում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ամերիկացի Մեթ Ֆրևոլային: news.am