Պաշտոնական. Զիդանը հեռացավ «Ռեալից»

Պաշտոնական. Զիդանը հեռացավ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը որոշել են հրաժեշտ տալ իրար՝ չնայած նրան, որ 48-ամյա ֆրանսիացի մասնագետը դեռ մեկ տարվա պայմանագիր ուներ Արքայական ակումբի հետ:

Հիշեցնենք, որ Զիդանը երկրորդ անգամ «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին։ Դրանից առաջ նա իսպանական թիմը գլխավորել էր 2016-2018-ին։ Նրա գլխավորությամբ «Ռեալը» դարձել է Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր ու Իսպանիայի կրկնակի չեմպիոն։

Իսպանիայի ավարտված առաջնությունում «Ռեալը» գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով Մադրիդի «Աթլետիկոյին»։ news.am