Հնդկաստանում մահացել է «դեղին բորբոս» ունեցող առաջին հիվանդը

Հնդկաստանում մահացել է «դեղին բորբոս» ունեցող առաջին հիվանդը

Նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդը, որի մոտ առաջին անգամ հայտնաբերվել է «դեղին բորբոս», մահացել է Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում: Այս մասին հայտնում է PTI գործակալությունը՝ հղում կատարելով նրա բուժող բժշկին:

59-ամյա Կունվար Սինգհի մոտ կորոնավիրուսային վարակի ֆոնին ախտորոշվել է միանգամից երեք սնկային ինֆեկցիա՝ «սև», «սպիտակ» և «դեղին» բորբոս:

«Կունվար Սինգհը բուժվում էր, բայց մահացել է արյունը թունավորող տոքսինների պատճառով», – ասել է բժիշկը:

Հիվանդը կյանքից հեռացել է ուրբաթ՝ մայիսի 28-ին, «դեղին բորբոսի» հայտնվելուց չորս օր անց:

Միևնույն ժամանակ, նման վարակ ունեցող մեկ այլ հիվանդ ներկայումս բուժվում է նույն հիվանդանոցում. հիվանդի ախտահարված ծնոտի կեսն արդեն հեռացվել է:

Ինչպես հայտնել ենք, Հնդկաստանը հայտարարել էր բորբոսասնկախտի երրորդ՝ դեղին տեսակի մասին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել սև և սպիտակ տեսակների մասին, որոնք հայտնաբերվել էին կորոնավիրուսով հիվանդացած մարդկանց մոտ։shantnews.ge

Հնդկաստանում բորբոսասնկախտի հետևանքով բժիշկները հեռացնում են հիվանդների աչքերը