Վրաստանը հետևելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններին ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների պատվաստումների հարցում:
Գամկրելիձեն նշել է, որ 12 տարեկանից բարձր երեխաներն արդեն պատվաստվում են Pfizer պատվաստանյութով ԱՄՆ-ում, Կանադայում և մի շարք այլ երկրներում, սակայն այդ հարցը Վրաստանում դեռ քննարկման փուլում է: Փորձագետների մեծամասնությունը կարծում է, որ երեխաների պատվաստումը անհրաժեշտ է համաճարակի ամբողջական ավարտի համար, քանի որ երեխաները իրենք վարակը կրում են հեշտությամբ, բայց լուրջ տարածողներ են:
«Ոմանք կարծում են, որ երեխաները պետք է պատվաստվեն, կա մեկ այլ կարծիք, որ եթե մեծահասակները լրջորեն բարձրացնեն իրենց իմունիտետը, ապա կարող ենք զերծ մնալ երեխաների պատվաստումներից, մինչ պատվաստանյութերի անվտանգության վերաբերյալ ավելի հստակություն չստեղծվի, հատկապես երեխաների շրջանում», – ասել է Գամկրելիձեն:
Գլխավոր համաճարակաբանը շեշտել է, որ պատվաստումների առումով Վրաստանը հետևում է ԱՀԿ-ի, ԱՄՆ-ի, Եվրոպայի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի և այլնի առաջարկություններին:
«Մեր պատվաստանյութերի գիտական խորհուրդը որոշում կկայացնի ավելի ուշ: Ես նույնպես ունեմ իմ նախնական կարծիքը, բայց հիմա չեմ կարող այն բարձրաձայնել», – ասել է Գամկրելիձեն:
Վրաստանում պատվաստումը սկսվել է մարտի 15-ից, երկիրն օգտագործում է Pfizer, AstraZeneca, Sinopharm, Sinovac պատվաստանյութերը: