
Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղի մինի ֆուտբոլի խաղադաշտը գտնվում է անմխիթար վիճակում եւ ունի վերանորոգման կարիք:
Մարզիչ Աշոտ Սողոյանի խոսքով. «Առաջ մեր խաղադաշտում երեխաները զբաղվում էին տարբեր սպորտաձեւերով իսկ հիմա դա հնարավոր չէ, քանի որ խաղադաշտը արդեն երկրորդ տարին է ինչ գտնվում է անմխիթար վիճակում: Բազմիցս այդ հարցով դիմել ենք Նինոծմինդայի ղեկավարությանը, բայց դեռեւս ոչ մի փոփոխություն չկա»:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից, Օրոջալարի մինի ֆուտբոլի խաղադաշտի համար 56 000 լարի գումարի դիմաց մրցույթը շահել է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը: Իսկ աշխատանաքները շուտով կմեկնարկեն:
Մանրամասները՝ աուդիոնյութում.