Ախալքալաքում անչափահասների միջև ծեծկռտուքի ժամանակ վիրավորվել է 17-ամյա մի տղա, որը նախ տեղափոխվել է Ախալքալաքի, ապա ՝ Թբիլիսիի կլինիկաներից մեկը:
Տեղացիները հայտնել են, որ առերեսումը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական այգու շրջակայքում: Ենթադրվում է, որ երիտասարդն վիրավորվել է դանակով:
«Երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, մոտ երկու օր առաջ գիշերը, և այդ պատճառով շատերը չգիտեն այս պատմությունը: Ինչպես մենք լսեցինք, այս տղան գնացել է կռիվը կասեցնելու, և նրան վիրավորել են», – մեզ հետ զրույցում ասացին Ախալքալաքի բնակիչները:
Կռվի ընթացքում վիրավորված անչափահասը վիրահատվել է Ախալքալաքի կլինիկայում: Նրա վիճակը ծանր է եղել, երբ նա ընդունվել է բժշկական հաստատություն:
«Վերքը որովայնի հատվածում էր, լյարդի վնասվածքով, ուներ նաև հեմոռագիկ ցնցում: Վիրահատությունը հաջող անցավ, և նրան տեղափոխեցին Թբիլիսի, նա կորցրել էր երեք լիտր արյուն», – ասաց կլինիկայի տնօրեն Ալեքսանդր Թորոյանը:
Վիրավոր երիտասարդի ընտանիքի անդամներն այս պահին տանը չեն, իսկ հարևանները ասում են, որ իրենք տեղեկություն չունեն դեպքի մասին. «Նրանք Թբիլիսիում են, երեկ առավոտյան ես լսել եմ, որ երեխայի հետ ինչ-որ բան է պատահել, ես չգիտեմ վիճաբանություն է եղել, թե որևէ այլ բան», – մեզ հետ զրույցում ասացին հարևանները:
Ըստ ՆԳՆ-ի, միջադեպը քննվում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը նախատեսում է դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնել, որը պատժվում է երեքից վեց տարի ազատազրկմամբ:
Հաղորդում է sknews.ge-ն,